Տեխասի Գալվեսթոն քաղաքի այգում ծաղկել է յուրահատուկ «դիահոտ ծաղիկը» կամ Titan Arum-ը (Amorphophallus titanum), որն ամենամեծերից է մոլորակի վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հաստատության մամլո ծառայությանը:
Նախորդ անգամ այդ ծաղիկն ԱՄՆ-ում ծաղկել էր 2012 թվականին՝ Իթաքեում Կորնելի համալսարանի այգում:
Բույսն այսպես է կոչվել իր գարշահոտության պատճառով, որը համեմատում են դիակի և նեխած ձկան հոտերի հետ:
Հսկա բույսի քաշը, որը ծաղկում է ընդամենը 72 ժամ և 5-10 տարին մեկ անգամ, կարող է հասնել 100 կիլոգրամի: Չնայած այն գարշելի հոտով է՝ ոմանք պնդում են, որ «դիահոտ ծաղիկը» շատ ուժեղ սեքսուալ էներգիա ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել