Սոցցանցերի օգտատերերը նշել են ամենաանհեթեթ մանկական անունները՝ հայտնում է Daily Mail-ը: Ցուցակում, մասնավորապես, ներառվել են Էնակինը (Էնակին Սքայուոքեր՝ «Աստղային պատերազմների» հերոս) և Սմաուգը (դևը «Հոբբիթ»-ից):
Reddit կայքի մեկնաբանների խոսքով՝ իրենք հանդիպել են նաև Ոդիսևս, Պատիանս (ի պատիվ Guns n’ Roses խմբի Patience երգի), Կուիստինա (Քրիստինա անվան տարբերակ) անուններին:
Տարածված են նաև Դարչին, Մորի և Մանգո անունները:
Նշվել են նաև Ալուկարդ (Դրակուլա՝ հակառակ), Մերլին, Գալակտիկա, Նեպտուն, Ուրան, Դիզել անունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



