Մարիամ Սարյանը՝ Հայաստանից ընդմիշտ հեռանալու, անհանգստացնող խնդիրների և ստեղծագործական կյանքի մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Մարիամ Սարյանը, ով արդեն երկար ժամանակ է մշտական բնակությամբ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

-Մարիամ, արդեն որքան ժամանակ է բնակվում եք ՌԴ-ում. Կպատմե՞ք, թե այս շրջանումինչով եք այդտեղ զբաղված:

- Եթե ընդհանրական պատասխանեմ, զբաղվում եմ սիրածս աշխատանքով, ստեղծագործում եմ ու բացահայտում եմ նորն ու գեղեցիկը:

-Գիտեմ, որ Հայաստանից հիասթափված հեռացաք, հիմա, երբ կրքերը հանդարտվել ենեւ կարելի է խոսել առանց էմոցիաների, կպատմե՞ք, որոնք էին հիասթափություններիպատճառները եւ արդյոք մտադրություն չունեք վերադառնալ Հայաստան մշտականբնակություն հաստատելու:

- Գիտեք, հիասթափությունը այս պարագայում սխալ ընտրված բառ է, ես այսպես եմ կոչում՝ կյանքում նոր ընթացքի ցանկություն ունեի, առաջին հերթին  ինքս իմ մեջ նոր բացահայտումների անհրաժեշտություն կար: Գուցե թվա, թե Հայաստանում չեմ ու այդտեղից շատ բաներ ինձ չեն հետաքրքրում, բայց վստահեցնում եմ, որ այդպես չէ: Նախ Երեւանում են ապրում ինձ շատ հարազատ մարդիկ ու առաջին հերթին ծնողներս, եղբայրներս, գործընկերներս, որոնց հետո գուցե այժմ չեմ աշխատում, բայց միմյանց ճակատագրերով միշտ ենք հետաքրքրվում: Ինչ վերաբերում է վերադառնալուն,  բացի կարճատեւ այցերից՝ Հայաստան վերադառնալու պլաններ չունեմ:

-Եւ կյանքի նոր ընթացքը ստացվե՞ց:

-Իհարկե, ավելին՝ այդ ընթացքը դեռեւս շարունակվում է, հիմա մտքերս տանում են դեպի զբոսաշրջություն. Ինձ համար որքան քիչ լինեն արվեստի հետ շփման սահմանները, այնքան արվեստը զարգացում կապրի, ամեն դեպքում ուզում եմ հավատալ այդ մտքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել