Իտալական Fendi ընկերությունն իր հաճախորդներին առաջարկել է My bag ծառայությունը, որը նրանց հնարավորություն է տալիս ինքնուրույն մշակել պայուսակների դիզայնը: Առայժմ այդ ծառայությունից հնարավոր է օգտվել միայն Փարիզում՝ հայտնում է Harper’s Bazaar-ը:

Գնորդները կկարողանան ընտրել պայուսակի դիզայնը, գույնը և ձևավորումը: Պատրաստման ժամկետը 3-6 ամիս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել