Դու փորձում ես բոլորին համոզել, որ կկարողանաս ճիշտ տնօրինել անգամ մեկ միլիարդ դոլա՞րը, կամ գուցե վստահեցնում ես շրջապատին և ինքդ քեզ, որ կարելի է բավարարվել անգամ համեստ միջոցներո՞վ: Անցիր այս թեստը և կպարզես, թե որքան գումար է քեզ իրականում անհրաժեշտ:
1. Որքա՞ն գումար կա քո դրամապանակում աշխատավարձ ստանալու օրվանից մեկ շաբաթ առաջ:
a) Միայն այն գումարը, որ վերցրել ես պարտքով մինչև աշխատավարձը
b) Միայն այն գումարը, որ տվել են ծնողներդ կամ սիրելիդ
c) Այնքան, որքան նախատեսել էիր, քանի որ նախօրոք ես պլանավորում ծախսերդ
d) Ինչպես միշտ՝ շատ քիչ, սակայն դա քեզ այնքան էլ չի մտահոգում
2. Եթե դու գտնեիր միլիոն դոլար, ապա առաջին հերթին...
a) կմտածեիր, որ լիարժեք զվարճանալու համար այդքանը բավարար չէ
b) կգնայիր ընկերներիդ հետ նշելու
c) ներդրում կկատարեիր անշարժ գույքի մեջ կամ կծախսեիր կրթական նպատակներով
d) կներդնեիր որևէ հետաքրքիր նախագծի մեջ
3. Դու կհամաձայնեիր դառնալ հարուստ արաբ շեյխի կին, եթե...
a) նա քեզ տար կատարյալ ֆինանսական ազատություն և երաշխիքներ` հավանական բաժանման դեպքում
b) նա խոստանար, որ չի բանտարկի քեզ իր հարեմում
c) դա լիներ լուրջ խնդիրների լուծման համար գումար հայթայթելու քո միակ հնարավորությունը (օրինակ` ծնողների վիրահատության)
d) նա ունենար եվրոպական մտածելակերպ և ապրեր իր հայրենիքից դուրս, ասենք` Փարիզում
4. Ի՞նչը չէիր համաձայնի վաճառել անգամ 5 միլիոն դոլարով:
a) Դժվարանում ես պատասխանել
b) Հարազատներիդ ու մտերիմներիդ, իսկ նյութականը` հեշտությամբ
c) Ընտանիքիդ համար թանկ իրերը` ընտանեկան հուշանվերները, պապիկի շքանշանները...
d) Այն, ինչը կարող է վնասել մարդկությանը, օրինակ` ռումբի ստեղծման գաղտնիքը
5. Բարեգործական նպատակներով գումար ծախսո՞ւմ ես:
a) Ո՛չ, քանի որ աշխատածդ անգամ քեզ չի բավարարում
b) Երբեմն` ըստ տրամադրության
c) Պարբերաբար` ոչ մեծ չափի
d) Գումար` ո՛չ, սակայն կամավորական աշխատանք ես կատարում և արյուն ես հանձնում
6. Քո հայտնի լինելն ինչպե՞ս ես պատկերացնում:
a) Որպես շոուբիզնեսի աստղ
b) Որպես գործարար կին
c) Ոչ մի ոլորտում քեզ չես տեսնում
d) Որպես պրոֆեսիոնալ` նեղ մասնագիտական շրջաններում
7. Ի՞նչ ես մտածում, երբ գեղեցիկ մեքենա կամ շքեղ առանձնատուն տեսնելիս կողքից լսում ես «Արդար ճանապարհով այս ամենին հասնելն անհնար է» արտահայտությունը:
a) Եթե նախանձել, ապա` գոնե մտքում
b) Համաձայնում ես
c) Թերևս, տերերը մեծ ջանք են թափում այս ամենը չկորցնելու համար
d) Անհեթեթությո՛ւն է. կարելի է արդար ճանապարհով գումար վաստակել և՛ տան, և՛ գեղեցիկ մեքենայի, և՛ թանկարժեք իրերի համար:
8. Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, որ շատերը զբաղվում են քաղաքականությամբ անօրինական եկամտի և իրավասությունները չարաշահելու ճանապարհով հարստանալու համար:
a) Այդ ամենը եղել է, կա և կլինի
b) Ցավոք, այդպիսին է մեր երկիրը
c) Դա վրդովեցուցիչ է
d) Անձամբ մասնակցում ես կաշառակերության դեմ պայքարին
Ավելի շատ A
Այս դեպքում մտավախություն կա, որ քո պահանջները չի կարող բավարարել աշխարհի ոչ մի բանկում պահվող գումարը, քանի որ քեզ միշտ հարկավոր է ավելին, քան կա: Փողի հանդեպ քո սերը միայն կոնկրետ իրեր ձեռք բերելու կամ ծառայություններ ստանալու ձգտումը չէ. քեզ անհրաժեշտ է վստահության ու կարևորության այն զգացումը, որ տալիս է փողը: Նյութական նպատակներ դնելն ու իրականացնելը քեզ իրոք գրավում է, սակայն գուցե ավելի վեհ գաղափարների մասին մտահոգվելու ժամանա՞կն է:
Ավելի շատ B
Երկնքից ընկած կամ հեռավոր ազգականուհուց որպես ժառանգություն ստացած մի քանի միլիոնը քեզ լիովին կբավարարեր: Դու համոզված ես, որ այդ գումարն այս անկանխատեսելի աշխարհում քեզ անվտանգության զգացում կտար: Ընդ որում, դու պասիվ դիրք ես գրավում և ցանկանում ես այդ գումարը պարզապես ստանալ, քանի որ վաստակելու գաղափարին այնքան էլ չես հավատում: Շատ իզուր, դու մեծ բարձունքների կարող ես հասնել անգամ առանց հեռու բարեկամների միջամտության:
Ավելի շատ C
Դու պատկանում ես այն մարդկանց թվին, ովքեր ի սկզբանե դեմ են պատահական գումարներ ստանալուն: Քեզ լիովին բավարարում է քո քարտին կանոնավոր կերպով փոխանցվող աշխատավարձը: Ենթագիտակցորեն դու խիստ կապված ես ճիշտ կյանքի ստերեոտիպերին և, եթե անգամ փոփոխությունների գնաս, դա կանես զգուշորեն` աստիճանաբար բարձրացնելով քո բարեկեցության մակարդակը: Ի՛նչ խոսք, զգուշությունը կարևոր հատկանիշ է: Մյուս կողմից, եթե հանկարծ հրաշք տեղի ունենա, կարելի է միայն ուրախանալ:
Ավելի շատ D
Քեզ կգոհացնի անգամ նվազագույն պահանջները բավարարող գումարը: Երջանկությունն, ըստ քեզ, ոչ թե նյութականի, այլ ստեղծագործելու, սիրած գործով զբաղվելու, գաղափարների համար պայքարելու մեջ է: Ընդ որում, ֆինանսական դժվարություններ դու որպես կանոն չես ունենում և կարողանում ես փող վաստակել սիրած աշխատանքով: Եթե նպատակ ես դնում որևէ կոնկրետ բան ձեռք բերել, ապա որոշ ժամանակ անց քեզ մոտ հայտնվում է անհրաժեշտ գումարը: Եվ նման իրավիճակը քեզ լիովին գոհացնում է:
Նյութի աղբյուրն` այստեղ