Բերն Ջոնս «Վեներայի հայելին» 1898
Շատ վաղուց, մի թագավոր, մի մեծ պալատ կառուցեց: Դա միլիոնավոր հայելիներով պալատ էր: Պալատի բոլոր պատերը, առաստաղը և հատակը բացառապես ծածկված էին հայելիներով: Մի անգամ, պատահաբար պալատ մի շուն մտավ: Նայելով իր շուրջը նա տեսավ բազմաթիվ այլ շներ: Շները ամենուր էին: Լինելով շատ խելոք և բանական շուն` նա ցույց տվեց իր ատամները, որպեսզի, ամեն դեպքում, կարողանա պաշտպանել իրեն իրեն շրջապատող միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան, բոլոր շները ցուցադրեցին իրենց ատամները: Նա գռմռաց՝ նրանք սպառնալով պատասխանեցին նրան: Հիմա արդեն շունը համոզված էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում և սկսեց հաչալ: Նա ստիպված էր լարվել և ինչքան ուժ ունի հաչել՝ հուսահատ: Սակայն երբ նա հաչեց, միլիոնավոր շները նույնպես սկսեցին հաչել: Եվ որքան ավելի շատ էր նա հաչում, այնքան ավելի շատ էին նրան պատասխանում:
Այդ հրաշալի շանը առավոտյան գտան մահացած: Նա այդ պալատում մենակ էր: Նրան շրջապատում էին ուղղակի միլիոնավոր հայելիներ: Ոչ-ոք նրան չէր էլ սպառնում, ընդհանրապես, պալատում այլևս շունչ չկար, ով կարող էր նրա համար սպառնալիք լինել, սակայն նա տեսել էր ինքն իրեն հայելիների մեջ, ու... վախեցել: Եվ երբ սկսել էր պայքարել, նրա արտացոլումները նույնպես մտել էին պայքարի մեջ: Նա մահացել էր իրեն շրջապատող միլիոնավոր սեփական արտացոլումների հետ եղած պայքարում: Եթե ձեր մեջ չկան ոչ մի խոչընդոտներ, ապա չեն կարող լինել նաև արտաքին խոչընդոտներ Ձեզ համար և ոչինչ չի կանգնի Ձեր ճանապարհին: Դա է օրենքը:
Աշխարհը՝ դա ուղղակի արտացոլում է, դա մեծ հայելի է:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից