Կանադական Ուայթ Ռոք քաղաքի թաղամասերից մեկում բռնկված հրդեհի պատճառով 500 բնակիչ է տարհանվել, գրում է Корреспондент-ը:
Նշվում է, որ հրդեհը սկսվել է կառուցման փուլում գտնվող 4-հարկանի շենքում: Վերջին տվյալների համաձայն` այն գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Անվտանգության նկատառումներով տարհանվել են շրջակա բնակելի շենքերի բնակիչները:
Աղբյուրը հայտնում է, որ անվտանգ վայր է տեղափոխվել 500 մարդ:
Նախնական տվյալների համաձայն` ոչ ոք չի տուժել: Թաղամասը շրջափակված է ոստիկանության կողմից: Տրանսպորտի երթևեկությունն ամբողջությամբ փակվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/16/canada-fire/2021034
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել