ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին սեփական միջոցները չեն բավարարում իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Թեև Թրամփն իր ակտիվները գնահատում է 10 մլրդ դոլար, նա ստիպված կլինի դիմել խոշոր դոնորների օգնությանը:

Փորձագետների գնահատմամբ՝ այս տարի միլիարդատիրոջ եկամուտները կկազմեն մոտ 160 մլն դոլար: Անցած ամառ, երբ սկսվել է նախընտրական արշավը, Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է արշավում ներդնել 78-232 մլն դոլար առձեռն, ինչպես նաև արժեթղթերով ու պարտքային պարտավորվածություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել