Լոս Անջելես քաղաքի ազգային արգելանոցում վթարի է ենթարկվել թեթևշարժիչային ինքնաթիռը, հայտնում է RIA Novosti-ին:
NCBS հեռուստաալիքի տեղեկատվությամբ` ինքնաթիռը Սան Դիեգո քաղաքից ուղևորվել է Սանտա Մոնիկա, սակայն տեղ հասնելուց 30 կմ հեռավորության վրա նրա հետ կապը կորել է:
Ներկայումս կատարվում են ինքնաթիռի որոնման աշխատանքներ: Ինքնաթիռում եղած մարդկանց թվի մասին դեռևս տեղեկություն չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել