Մեկ այլ կարևոր բացահայտում արեցինք այսօր: Հադրութի շրջանի մի պապիկից իմացանք, որ ադրբեջաներենում «Լելե Թեփե» հորջորջվող բարձունքի հայկական անունը Վարազաթումբ է եղել, որը մոռացվել է ժամանակի ընթացքում: Այդ 90-ի մոտ պապիկը պատմեց, որ, ըստ իր լսած բանահյուսության, Վաչագան թագավորը գալիս էր Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վարազ նկատելու դեպքում: Այդ ժամանակաշրջանից ի վեր՝ բարձունքը, չնայած ոչ մեծ բարձրությանը, ստացավ «Վարազաթումբ» տեղանունը:
Կարծում եմ՝ այս բացահայտումից հետո, արժե գոնե հայկական հրապարակումներում կիրառել «Վարազաթումբ»-ը՝ վերականգնելով Վաչագան թագավորի շրջանում սկիզբ առած ավանդապատումն ու անվանումը, որը 19-20-րդ դարում փոխարինվեց «Լելե Թեփե» տարբերակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել