Թուրքիայի մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակվել : Զեկույց պատրաստող կազմակերպությունը ՝ «Ազատ մամուլ»-ը, ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի կողմից: Ըստ զեկույցի Թուրքիայում 2016թ.- ի սկզբից մինչև մայիսի 14-ը ըդհանուր առմամբ աշխատանքից ազատվել է 894 լրագրող, ովքեր իրականացրել են իրենց մասնագիտական գործունեությունը:
Երկու թերթ և մեկ լրատվական գործակալություն դադարեցրել են իրենց համագործակցությունը Ֆեթուլլահ Գյուլենի հետ , ով հանդիսանում է ամենախիստ քննադատը և թշնամին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) , ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար:
Առնվազն 160 լրագրող արտաքսվել է Թուրքիայից,
104.904 կայք արգելափակված է, իսկ Դիջլեի լրատվական գործակալության (DIHA) կայքի հասանելիությունը Թուրքիայի տարածքում 37 անգամ արգելվել է: 2015թ. հունիսի 7-ից 13 լրագրող գտնվում է կալանքի տակ: 200 լրագրող 21 ԶԼՄ-ից ենթարկվել են հարձակումների ու բռնության:Սիրիացի լրագրող Զահիր Ալ-Շերքաթը, ով հետաքննող լրագրող էր Թուրքիայում սպանվել է:
33 լրագրող ձերբակալել է , 13-ի դեմ քրեկան գործ է հարուցվել և քննության շրջանում է, իսկ 12 լրագրողների գործեր արդեն դատարանում են , ևս 12 լրագրողի առաջադրվել է մեղադրանք « նախագահին վիրավորելու» համար:
2014թ.-ին ԱՄՆ-ի Freedom House-ի մամուլի ազատության զեկույցում Թուրքիան դասակարգվել էր որպես «ոչ ազատ» երկիր: Իսկ այս զեկույցը ևս մեկ անգամ մանրամասնորեն և փաստերով վերահաստատեց Թուրքիայի տիտղոսը :
Սպասենք Էրդողանի ջղաձգումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել