Tert.am-ը գրում է.
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբու Դաուդ ալ-Բալջիկին, որը Բելգիայից Սիրիա է ժամանել զինյալների հետ կռվելու, սպանվել է Իդլիբ նահանգում սիրիական օդուժի հասցրած հարվածներից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, սիրիական դիտորդական կենտրոնը հինգշաբթի հաղորդել էր, որ Սիրիայի օդուժը գործողություն է իրականացնում Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Իդլիբ նահանգում: Գործողության արդյունքում ոչնչացվել էր 16 զինյալ:
Բելգիական Soir թերթի տվյալներով՝ ոչնչացված զինյալների թվում է ալ-Բալջիկին, որը կապ ունի «Ալ-Կաիդայի» սիրիական ստորաբաժանման հետ և բարձր պաշտոն է զբաղեցրել այդ խմբավորման կազմում:
Սիրիայում փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմ է սահմանվել: Այն չի տարածվել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների համար: