Եթե դու այսօր առավոտյան առողջ ես արթնացել, ապա դու ավելի երջանիկ ես, քան 1 միլիոն մարդիկ, որոնք չեն ապրի մինչև հաջորդ շաբաթ: 

Եթե դու երբեք պատերազմ, բանտարկության միայնակություն, կտտանքների հոգեվարք կամ քաղց չես ճաշակել, ապա դու ավելի երջանիկ ես, քան 500 միլիոն մարդ այս աշխարհում:

Եթե դու կարող ես գնալ եկեղեցի առանց վախի և բանտարկության կամ մահվան սպառնալիքի, ապա դու ավելի երջանիկ ես, քան 3 միլիարդ մարդ այս աշխարհում:

Եթե քո սառնարանում ուտելիք կա, դու հագնված ես, տանիք կա քո գլխավերևում և անկողին ունես, ապա դու ավելի հարուստ ես, քան այս աշխարհում ապրող մարդկանց 75 %–ը: 

Եթե դու բանկային հաշիվ ունես, դրամապանակումդ դրամ կա և մի քիչ էլ մանր ունես պահոցում, ապա դու աշխարհում ապրող ապահովված մարդկանց 8 %–ին ես պատկանում: 

Եթե քո ծնողները կենդանի են և համերաշխ, ապա դու հազվագյուտ մարդ ես, նույնիսկ ԱՄՆ-ի ու Կանադայի համար:

Եթե դու կարող ես բռնել մեկի ձեռքը, գրկել կամ ուղղակի հպվել, ուրեմն դու հաջողակ ես, որորվհետև քո ընկերակցությունը ինչ-որ մեկին պետք է:

Դու կարդում ես այս տեքստը, դու կրկնակի օրհնված ես, որովհետև
1. ինչ–որ մեկը մտածել է քո մասին
2.դու այն 2 միլիարդ մարդկանց թվում չես, ովքեր կարդալ չգիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել