Tert.am-ը գրում է.
ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի մազերի փունջը վաճառվել է Դալաս քաղաքում աճուրդին 6875 դոլարով: Ինչպես շաբաթ օրը հայտնել են Heritage Auctions տանը, դրա փորձագետները հույս ունեին ստանալ առավելագույնը 3 հազար դոլար:
Լոտը ներառում էր 14 փունջ մազ, որոնք բուժող բժիշկը կտրել է նախագահի գլխից 1826 թվականի հուլիսի 4-ին նրա մահվան օրը: Մազերի հետ միասին տրվում են նաև փաստաթղթեր, այդ թվում` նամակ, որը հաստատում է, որ մինչև մեր օրերը պահպանվել է Ջեֆերսոնի մազերի շատ քիչ քանակ:
Մազերի փնջի նոր սեփականատերը նախընտրել է չբացահայտել իր անունը: Նախորդ սեփականատերը հավաքորդ Ոիլյամ Նորտրոպն է, ով ձեռք է բերել այն Ջեֆերսոնի ժառանգության հետազոտողից 1980-ականների սկզբին:
Անցած տարի Heritage Auctions-ը աճուրդ է կազմակերպել, որտեղ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլն մազերի փունջը վաճառվել է 25 հազար դոլարով:



