հայրենանվերներ։ Առաջ հանդիսատեսն էր ձգտում նմանվել այդքան անհասանելի , բեմին արարող արտիստին , հիմա հակառակն է , ավաղ ։
Այս ի՞նչ կատարվեց , մեկ օրվա մեջ հեղափոխվեցի՞ք... ու՞մ դեմ թաթարական ծագում ունեցող աղջկա՞ )))
Ինքը գոնե իր ազգային ֆոլքլորի տարրերն էր օգտագործել իր երգում ու լավ էլ կատարում էր , բա «հայ» երգիչ-երգչուհիների մուղամները ձեզ այլևս չեն հուզու՞մ , իսկ մեքենաներից հնարավորինս բարձր հնչող այդ երգերի մասին ի՞նչ կասեք , իսկ ռեստորաններում , ուր խելահեղ , ինքնամոռաց պարի եք բռնվում կլկլոցների ու հայալեզու թուրքական երգերի ներքո,այդ պահին չի խանգարու՞մ այդ մուղամը։ Իսկ Էրգրի երգեր ,որ հնչում են , եթե ներկաների մեջ մշեցի-սասունցիներ չլինեն , պարող չի լինի , քանի-որ «էսի բա պարելու մուզիկայա՞» դեմքի արտահայտությամբ վազում եք դեպի ձեր սեղանները ...
Հիմնականում այդ մուղամների տակ հնչող, «Երգրի» կենացը , որ խմում եք , մոռանում ե՞ք ձեր տոհմի պատմությունը , վստահ, բոլորդ ինչ-որ Մեծ Հայքի նահանգից եք սերում ... Չեղաաաավ , ազնիվ չի ... մի «ռաբիսի արքա» , այնքան վիրտուոզ է բայաթի երգել , ռեստորանի քեֆչիներից մեկը մոտեցել , ասել է
«մեՌՌՌնեմ սրտիդ , դու ոնց-որ իսկական թուրք լինես (սա որպես հաճոյախոսություն)» ու 100$ է դրել գրպանը։ Իմ շատ-շատ տաղանդավոր երաժիշտ ընկերներ , հաճախ իրենց հանապազօրյա հացի գումարը վաստակելու համար , ստիպված նվագակցում են ռաբիս երգիչներին , սիրտ ու հոգի անջատած( ես հո գիտեմ) , որովհետև դուք, «մուղամատիացներ» հենց այդ երգիչ-երգչուհիների համերգների տոմսերն եք սպառում ու պատրաստ եք ոչնչացնելու որևէ մեկի , ով ձեր նախընտրած երաժշտությունը համարում է անարժանապատիվ որևէ հայի համար, անթասիբ ու անհիշողություն ... ու երբ օրինակ է բերվում մեր դարավոր, հարուստ երաժշտական ժառանգությունը , սկսում եք անբարտավան , լկտի բառեր շաղ տալ , այդպիսով ձեզ «քաջ , անթերի , ուժեղ » երևակայելով , դյուզն իսկ չպատկերացնելով ,թե ինչ եք ձեր ... տեսակով , թաքնված կեղծ կամ ինքնաբավ «թագավոր տղու» դեմքով ֆոտոների տակ։ Բա «Կլոն» ֆիլմի սիրահար ծտերը , որ ամեն ինչով ձգտում էին մահմեդական Ջեյդ-հերոսուհուն նմանվել ... էլ մազերով, էլ «մեյքափով», բա այ «աննախադեպներ» , որ գրում եք «էսի լրիվ ցնդել ա» , « լավ իշքան կարելի ա , զզվցրին արդեն» ու էլի բազում «բարձրաշխարհիկ» լուտանքներ , այդ պահին չեք ամաչու՞մ ձեր ապրածի ու ասածի բևեռացումից։
Իվետան հրաշք էր ,գեղեցիկ , լավ պինդ վոկալով , լավ կատարումով ու հագուստն էլ խոսելու թեմա
չի, հատկապես տղամարդկանց , քանի-որ անկիրք,վուլգար (Իվետայի գեղեցկության դեպքում հակառակն է նորմալ) կարծիքներ հայտնելը ձեր հոգեբանության ու առողջության մասին վատ կանխազգացումներ են առաջացնում։
Այո , իհարկե ինչ փառատոն էլ լինի , ուզում եմ , որ հայը հաղթի , միշտ հաղթի (!) , բայց երբ երաժշտության ոլորտը ներկայացնող , նմանատիպ փառատոնում ՄՇԱԿՈՒՅԹ բառի տակ թաքնված է քաղաքականությունը , ապա այդ դեպքում Իվետան արեց հնարավորինս ամեն-ինչ , դառնալով
Միսս Եվրատեսիլ 2016 ,փայլուն ասուլիս տալով , ազատ , անկաշկանդ արտիստիզմով, երկու օրերին էլ լավ կատարումով , Արցախի դրոշը ծածանելով , արգելքին հետևած ինքնաթիռն , իր «Արցախ Իվետա» դրոշով երկինք ելնելով ))) ...
Ինչ վերաբերում է Ջամալային , ապա (հատուկ թերհասների համար եմ պարզաբանում) իր կատարումին բարձր գնահատական տալս բնավ չի թերագնահատում Իվետայի կատարումը ։ Նրանք իմ ֆավորիտներն էին այս , ինչպես բազմիցս ասել եմ, ախմախ փառատոնում։
Ջամալային բացահայտեցի , իսկ Իվետային սերս ու գնահատանքս , նա ամեն բան արեց հրաշալի , բրավո , համբուրում եմ ու բարի գալուստ իմ տաղանդավոր , սիրուն աղջկան ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shushan.petrosyan.5/posts/10153978278321977?notif_t=close_friend_activity¬if_id=1463313595264168
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել