Կարսում և Սարիղամիշում թուրքական անվտանգության ուժերը բնակչությանը զգուշացրել են, որ դուրս չգան դաշտային աշխատանքների, քանի որ նախատեսվում է իրականցնել ռազմական գործողություններ ՝ հրթիռակոծելով PKK-ի զինյլների ենթադրյալ թաքստոցները:
Շըրնաքի ինքնապաշտպանական ուժերը գիշերը յոթ տարբեր ուղղություններով հարձակվել են թուրքական անվտանգության ուժերի վրա: Ժամը 23:00-ի սահմաններում հարձակվել են Շըրնաքի ոստիկանության շենքի վրա, Չաքիրսյողյուտի ռազմակայանի վրա, Շըրնաքի ժանդարմերային բաժանմունքի շենքի վրա, Թուգայի և Թեքսթեյի ոստիկանության շենքերի վրա, ճանապարհային պահակների երկու անցակետերի վրա: Ընդհանուր առմամբ թուրքական կողմից , ըստ նախնական տվյալների զոհվել է 20 մարդ:
Վանի Հաջիբեքիր (Խաչորտ) բնակավայրում թուրք ուժայինների և քուրդ զինյալների բախման հետևանքով զոհվել է երկու քուրդ զինյալ, մեկ զինյալի դին հայտնաբերվել է բերանը թուրքական դրամական միավորով՝ լիրայով լցված:
Նուսայբինը ենթարկվում է հրթիռակոծության, PKK-ի զինյալներին հաջողվել է շարքից հանել թուրքական բանակի մեկ հաշվարկ հրթիռակայան, զոհվել է 2 և վիրավորվել է 4 թուրքական բանակի զինվոր: Քուրդ բնակչության շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ: Նուսայբինում մարտերը շարունակվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել