ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն իր հիացմունքն է արտահայտել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որկաների կապակցությամբ:

Շվեդ ֆուտբոլիստն ամռանը հեռանալու է փարիզյան ակումբից, որի կազմում հանդես է գալիս 2012 թվականից` 179 հանդիպումներում դառնալով 154 գոլի և գոլային 60 փոխանցման հեղինակ:

«Զատան, Զլատան: Ինձ համար Իբրահիմովիչը ֆուտբոլային հանճար է: Նա երևույթ է ֆուտբոլի աշխարհում: Ոմանք սիրում են Զլատանին, ոմանք էլ ատում:

Սակայն նրա վիճակագրությունը խոսում է այն մասին, որ Իբրահիմովիչն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա գոլերը… Զլատանը յուրօրինակ կերպով է վարվում գնդակի հետ»,-Goal-ը մեջբերում է Բլանի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել