Գաջեգործների 46-րդ շենքի 16-րդ բնակարանից 8 ամիս առաջ բանակ էր զորակոչվել Գրիգոր Հարությունյանը: Սրտատրոփ սպասում էին նրա տունդարձը նշելուն, բայց նա վերադարձավ ժամանակից շուտ՝ հերոսացած: Ապրիլյան քառօրյա պատերազմում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս 19-ամյա շարքային Գրիգոր Հարությունյանը քաջաբար պայքարեց ու իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի: «Վերջին անգամ խոսել է մարտի 31-ին: Ապրիլի 2-ին, գիշերը քնած ժամանակ տղայիս ձայնը լսեցի՝ օգնության էր կանչում, վեր թռա… Առավոտյան շատ անհանգիստ էի…,- պատմում է հերոսի մայրը՝ Անահիտ Հարությունյանը: – Խնդրեցի, որ ինձ կամավորական գրեն ու գնամ տղայիս մոտ հասնեմ՝ Ջեբրայիլ»: Գրիգորը կրում էր 94թ. Արցախում զոհված հորեղբոր անունը: Ուներ սիրած աղջիկ: Նրա ընտանիքն ապրում է դժվար պայմաններում: «ՎՏԲ» բանկը զոհված հերոսի մորից պահանջում է որդու վերցրած վարկի 21 հազ. դրամ ամսավճարը: Մայրն ունի առողջական խնդիրներ, նախաինսուլտային վիճակում է: Մանրամասները՝ տեսանյութում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել