Tert.am-ը գրում է.

Բուենոս Այրեսի արվարձանում անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել Հռոմի Պապի եղբորորդու՝ Խոսե Իգնասիո Բերգոլյոյի վրա, հաղորդում է Clarin պարբերականը:

Բերգոլյոն պատմել է, որ հանցագործները ներխուժել են իր ավտոմեքենա և սպառնալով ատրճանակով, ստիպել են գնալ մի քանի թաղամաս և կանգնել անմարդաբնակ վայրում, որտեղ էլ նրան թալանել են: Հաղորդվում է, որ գողերը Ֆրանցիսկոս պապի եղբորորդուց վերցրել են փող, փաստաթղթեր, հեռախոս, հագուստ և հասարական կազմակերպության համար նվիրատվություններով պարկը:

Ոստիկանությունը որոնում է հանցագործներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել