Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 80գր
- կարագ - 50գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 40գր
- ալյուր - 30գր
Պատրաստման եղանակ
- Սկզբում գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը կարագի հետ, խառնում:

- Ձեռքի հարիչով խառնում ենք ձուն և շաքարավազը, վրան ավելացնում շոկոլադը, ապա ալյուրը և լավ խառնում:

- Ձևամաները պատում ենք բուսայուղով, վրան շաղախում մի քիչ ալյուր կամ կակաո (դա լավ մգացնում է խմորի գույնը), ապա լցնում ստացված խմորային զանգվածը: Եփում ենք ջեռոցում 10 րոպե 210 աստիճանում:

- Թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում սառչի 5րոպե, ապա զգուշությամբ շրջում ափսեի վրա՝ սեղմելով ձևամանը ափսեին: Կարելի է մատուցել հաապտուղների կամ պաղպաղակի հետ:

- Խորհուրդ: Կեքսերը պետք է ուտել տաք վիճակում, որպեսզի շոկոլադե միջուկը չսառչի, ինչպես նաև չի կարելի եփել ջեռոցում 10 րոպեից ավել, այլապես միջուկը կպնդանա:
Բերանում պարզապես հալչող շոկոլադե լավա քեյք:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1-%D6%84%D5%A5%D5%B5%D6%84/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



