ՏԽՈւՐ ՄՏՔԵՐ
Ոչ օրինակարգ /լեգիտիմ/ իշխանության ներքո ապրող ժողովուրդն ինքն էլ, օրինակարգ չէ: 
Իհարկե, այս իրավիճակի մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ ժողովրդի մաս կազմող հնազանդ ստրկամիտների ստվար զանգվածը... 
Եկ ու տես, սիրելի Ժողովուրդ, որ փառապանծ և իմաստուն անցյալի քո բոլոր ակնարկները, վերը նշված զանգվածի համար ոչ մի արժեք չունեն: Իսկ աշխարհը քեզ ընկալում է քո ներկա դրսևորումների մակարդակով... չէ՞ որ, 
Աշխարհը չգիտի, որ դու իրեն ներկայացնելու շատ ԲԱՆ ունես...
Աշխարհը մեղավոր չէ, որ դու իրեն ներկայանում ես այնպես, ինչպես պարտադրում է, ժողովրդի մաս կազմող, հնազանդ ստրկամիտների ստվար զանգվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել