Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալա Պուգաչովան և նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, շարունակում են բորբոքել երկրպագուների հետաքրքրությունը նմանակողի նոր շոուի հանդեպ, որի պրեմիերան կկայանա այս շաբաթ՝ տեղեկացնում է hronika.info-ն: Մաքսիմ Գալկինը ութամյա ընդմիջումից հետո վերադարձել է հեռուստատեսություն, որտեղ կվարի սեփական շոուն՝ «ՄաքսիմՄաքսիմ»: Նմանակողը իր Instagram-ում տեղադրել է նոր ծրագրի պրոմո-հոլովակը: Հոլովակը նկարահանվել է Գալկինի առանձնատանը՝ Գրյազի գյուղում: Նկարահանումներին, բացի Գալկինից, մասնակցել է նաև նրա կինը՝ Ալլա Բորիսովնան՝ զվարճալի հանդերձանքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել