744e46c7203fa51049320502ee2384cdՎրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնում նախօրեին ընտրված վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ առայժմ նախադրյալներ չի տեսնում վրաց-ռուսական բարձր մակարդակով հանդիպման համար: Interfax.ru-ի տեղեկացմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է տեղական հեռուստատեսության եթերում:

Կվիրիկաշվիլին նշել է Ռուսաստանի հետ հնարավոր միավորման հարցով հանրաքվեի մասին Ցխինվալիի իշխանությունների հայտարարությունը, Հարավային Օսիայում Վրաստանի 9 քաղաքացիների ձերբակալությունը՝ սահմանը խախտելու մեղադրանքով, ինչպես նաև Աբխազիայի Գալի շրջանում վրացերենով կրթություն ստանալու իրավունքի սահմանափակումը:

«Ցավոք, և մենք բոլորս գիտենք, որ առանց Ռուսաստանի ազդեցության նման բաներ տեղի չեն ունենում»,- ասել է նա՝ նշելով, որ ներկա պահին հանդիպման համար նախադրյալներ չկան, սակայն եթե նման խոսակցություն կայանա, ապա այն կլինի «շատ սկզբունքային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել