«Եվրատեսիլը քաղաքականաթայֆաբազախառը ստից շոու ա։ Հայաստանն իզուր ա մեր էս ծանր դրության մեջ էդքան անիմաստ ծախսեր անում ու մասնակցում»։ -- Ես սա հասկանում եմ։ Ու թերևս իսկապես ճիշտը չմասնակցելն է։ Այդուհանդերձ՝ կատարվածի վերաբերյալ մի երկու կոնտրաստիկ.

● «Եվրատեսիլն ախմախություն եմ համարում ու չեմ նայում»։ -- Ես սա հասկանում եմ։
►«Չեմ հասկանում՝ ո՜նց կարա մարդ էնքան գավառամիտ լինի, որ նայի Եվրատեսիլը»։ -- Այ սա՛ չեմ հասկանում։

● «Իվետայի երգն ինձ դուր չեկավ»։ -- Ես սա հասկանում եմ։
►«Ո՜նց կարա լրբի երգը դուր գա»։ -- Այ սա՛ չեմ հասկանում։

●«Իվետայով հիացած չեմ»։ -- Ես սա հասկանում եմ։
►«Ձեր էդ հիացմունքը պահեք ձեր մեջ, թաքցրեք»։ -- Այ սա՛ բացարձակապե՛ս չեմ հասկանում։ Եթե կա թաքցնելու բան, ապա դա ոչ թե հիացմունքը պիտի լինի, այլ անհիմն ու char քլնգոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել