1463299306692Կաննի միջազգային կինոփառատոնի հյուրերին վախեցրել են դերասանները, ովքեր ձևացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հարձակումը հայտնի Hotel du Cap Eden-Roc հյուրանոցի վրա: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:

ԴԱԻՇ-ի համազգեստով վեց դերասաններ ուրբաթ օրը արագընթաց փչովի նավակով լողացել են Hotel du Cap Eden-Roc հյուրանոցի ուղղությամբ՝ ծածանվող սև դրոշով: Հյուրերի մի մասը վախեցած թաքնվել է:

Պարբերականի վկայությամբ՝ ավելի ուշ պարզվել է, որ բոլորին վախեցրած շոուն կազմակերպվել է Oraxy վեբ-կայքի գովազդային արշավի շրջանակներում, որն իրեն ներկայացնում է որպես համացանցային աճուրդ միլիարդատերերի համար: Պարբերականը համարում է, որ անցյալ տարվա փարիզյան ահաբեկչությունների ֆոնին նման կատակը բացարձակապես անտեղի էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել