168.am-ը գրում է.
Նվազագույնը 8 մարդ է մահացել և ավելի քան 40 մարդ տուժել է ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով:
Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը մայրուղում, և Ռիո Գրանդե հովտից Իգլ-Պասս քաղաք ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է, հայտնում է korrespondent.net-ը:
7 ուղևոր մահացել է տեղում, ևս 1-ը՝ հիվանդանոցում: Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել:
ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել է, որ իր մասնագետներին ուղարկել է ողբերգության վայր՝ պարզելու ՃՏՊ-ի պատճառը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/15/636975.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել