Red Hot Chili Peppers ռոք խումբը մեներգիչ Էնթոնի Քիդիսի հոսպիտալացման պատճառով չեղարկել է Կալիֆոռնիա նահանգի Իրվայն քաղաքում կայանալիք համերգը՝ գրում է ABC News-ը:
Նշվում է, որ հանդիսատեսը համերգի չեղարկման մասին տեղեկացել է դահլիճում: Այդ մասին նրանց տեղեկացրել է խմբի բաս կիթառահար Ֆլին:
«Էնթոնին հիվանդանոցի ճանապարհին է, և մենք չենք կարող այսօր երեկոյան նվագել: Մենք շատ անհանգստացած ենք և ցավում ենք: Մենք ձեզ շատ սիրում ենք, մենք ապրում ենք, որպեսզի ռոք նվագենք, սակայն, ցավոք, բժշկական խնդիրներ կան, որոնք պատահում են, և որոնք պետք է լուծել»,- հայտարարել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



