Աշխարհում «Մրիյա» Ան-225 ամենախոշոր տրանսպորտային ինքնաթիռն ավարտել է չորս օր տևողությամբ թռիչքը Չեխիայից Ավստրալիա, և կիրակի օրը ժամանել է Պերտ քաղաքի օդանավակայան, գրում է РИА Новости-ն:

Ինքնաթիռը դուրս է եկել Պրահայից չորեքշաբթի օրը և վայրէջք է կատարել Պերտում տեղի ժամանակով մոտ 12:00-ին՝ նախանշված ժամանակից մոտ 2 ժամ ավելի ուշ: Ավստրալիա տանող ճանապարհին օդանավը մի քանի վայրէջք է կատարել՝ թուրքմենական Թուրքմենբաշիում, հնդկական Հայդարաբադում և ինդոնեզական Ջակարտայում: Նշվում է, որ ինքնաթիռին հարկավոր է վերալիցքավորում ամեն չորս հազար կիլոմետր թռիչքից հետո:

Ինքնաթիռը Պերտ է տեղափոխել 135 տոննա ծանրությամբ գեներատոր: Այն կրկին օդ է բարձրանալու մայիսի 17-ին:

Ամենախոշոր տրանսպորտային ինքնաթիռին նայելու է հավաքվել 40-ից 50 հազար մարդ ողջ երկրից: Ինքնաթիռի ժամանումը սեփական աչքերով տեսնել ցանկացողների մեծ հոսքի պատճառով Պերտի օդանավակայանի մուքի մոտ խցանումներ են առաջացել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել