Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել:

Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչներ:

ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել