Իսպանիայի իշխանությունները արգելել են անցնել իրենց օդային տարածքով բրիտանական օդուժի ինքնաթիռին, որտեղ եղել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ֆիլիպ Համոնդը՝ տեղեկացնում է Sunday Express-ը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իսպանացիները թեև նախապես տեղեկացված են եղել, որ Ջիբրալթար թռչող ինքնաթիռում գտնվում է ֆիլիպ Համոնդը, այնուամենայնիվ արգելել են իրենց տարածքով թռիչքը: Ինքնաթիռը ստիպված է եղել փոխել երթուղին և թռչել Պորտուգալիայի տարածքով:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 13-ին Ջիբրալթար նախարարի այցից առաջ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև արդեն 300 տարի է, ինչ գոյություն ունի Ջիբրալթարի պատկանելության վեճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել