Tert.am–ը գրում է.
Բանգլադեշում վերջին երկու օրում 50 մարդ է մահացել կայծակի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն` մեջբերելով ոստիկանության տվյալները:
Մահացածների թվում մեծամասնությունը ֆերմերներ են եղել, ովքեր իրենց բրնձի դաշտերում աշխատելիս են եղել շանթահարման պահին:
Բանգլադեշում հաճախակի են կայծակներով ուղեկցվող փոթորիկները, սակայն այս տարի դրանք շատ ավելի դաժան են:
Փորձագետները նշում են, որ կայծակնահարման գլխավոր գործոններն են ջերմաստիճանի ընդհանուր բարձրացումն ու անտառահատումները:
Զոհեր են գրանցվել նաև մայրաքաղաք Դաքքայում, որտեղ ուսանողներ են կայծակնահարվել ֆուտբոլ խաղալիս և մանգո հավաքելիս:
Մարտից ի վեր շուրջ 90 մարդ է զոհվել կայծակնահարումից, մինչդեռ ողջ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 51 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/15/Bangladesh/2020483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



