Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը մայիսի 14-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նաև կրակոցներ են հնչել:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները բախումները տեղի են ունեցել Միջին Ասիայի և Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչների միջև: Ընդհանուր առմամբ ծեծկռտուքի մեջ է ներքաշվել 200 մարդ: Արդյունքում 3 մարդ մահացել է, տասնյակները` վիրավորվել:


Կատարվածի հնարավոր պատճառներից մեկը համարվում է այն, որ քրեական խմբավորումներից մեկը փորձել է «վարձահատույց» լինել գերեզմանատան աշխատակիցներին, որոնք հիմնականում միջին ասիացի ներգաղթյալներ են, մասնավորապես տաջիկներ:


Ոստիկանության տվյալներով` կռվի մյուս  կողմում Չեչնիայի և Դաղստանի ներկայացուցիչներն են եղել, ովքեր մեքենաներով ժամանել են գերեզմանոց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել