Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչից քիչ առաջ «Karabakh loves Iveta»՝ «Ղարաբաղը սիրում է Իվետային» գրությամբ պաստառով օդանավ է անցել:

Life.ру-ն հայտնում է, որ օդանավը պտտվել է «Գլոբեն-արենայի»՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի բեմի մերձակայքում:

Մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պարզել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշն առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, ինչը Եվրոպական հեռարձակողների միությունը խախտում էր ճանաչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել