Panorama.am-ը գրում է.
Թուրքիա-ԵՄ հարաբերությունների բարելավմանը և փախստականների հիմնախնդրի կարգավորման հետ կապված երկկողմանի պայմանավորվածությունների կենսագործմանն անգամ իրենք՝ բանակցող կողմերը չեն հավատում: Օրերս Եվրախորհրդարանը բավական կոշտ մոտեցումով հասկացրել է Թուրքիայի իշխանություններին, որ այդ երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու դիմաց պահանջվող հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության պայմանը սակարկման ենթակա չէ. ստեղծված իրավիճակը շատ ավելի դիպուկ բնութագրությամբ ներկայացվել է գերմանական Die Welt պարբերականում`«Էրդողանն ի վերջո պետք է հասկանա, որ Եվրամիությունը թուրքական շուկա չէ, որտեղ սակարկությունն ընդունված է ցանկացած առիթով»:
Արևմուտքում բոլորն են հասկանում, որ Թուրքիայում հակաահաբեկչական օրենքները գործում են բացառապես գործող վարչակարգի նեղ շահերը երաշխավորելու, այլախոհությունը ճնշելու նպատակով:
Մինչդեռ նույն Եվրոպայում քաջ գիտակցում են նաև, որ, ի դեմս Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի, գործ ունեն անհավասարակշռված, անկանխատեսելի, անթաքույց բարձր ինքնագնահատականով, «երբեմնի Օսմանյան կայսրությունը վերականգնելու երևակայությամբ տոգորված» քաղաքական գործչի հետ, ում որդեգրած քաղաքականության արդյունքում Թուրքիան հայտնվել է բավական խնդրահարույց իրավիճակում նաև մերձավորարևելյան տարածաշրջանում:
Նշվածի համատեքստում ևս, Բրյուսելի համար բավական բարդ է նման գործչի հետ հարաբերվելը, ով որևէ պատեհ առիթ բաց չի թողնում՝ «Եվրոպան փախստականների ալիքով հեղեղելու»շանտաժային լեքսիկոնը կիրառելու, ինչու ոչ, նաև՝ իրականացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



