Barometer.am-ը գրում է.
Հիշողության վրա էական ազդեցություն են ունենում ոչ միայն ժառանգականությունը եւ որոշ հիվանդություններ, այլեւ կենսակերպը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ սովորություն, որոնք կօգնեն ամրապնդել հիշողությունը:
Ամուր հիշողություն ունենալու համար անհրաժեշտ է լիարժեք քնել գիշերը:
Վազքն ընդհանուր առմամբ օգտակար է առողջությանը, դրան ոչ մի հակացուցում չկա: Հիշողության վրա ևս այն դրականորեն է ազդում: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր մոտ կես ժամ վազել:
Կարմիր պղպեղը ապիգենին է պարունակում` նյութ, որն օգտակար է հիշողության ամրապնդման համար: Այդ պատճառով կարմիր պղպեղը պիտի մեր ամենօրյա սննդի մաս դառնա:
Երիցուկը ապիգենին է պարունակում, որն ամրապնդում է կապը ուղեղի բջիջների միջեւ և բարելավում է նյարդային բջիջների վերարտադրությունը: Դրա շնորհիվ երիցուկով թեյն ամրապնդում է մարդու հիշողությունը և նրա սովորելու կարողությունը:



