Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի` երեկ Թեհրանում մարզադաշտի երկրորդ հարկից ցած են նետել «Տրակտորսազի» թիմի երկու երկրպագուների, որոնց վիճակը շատ ծանր է:

Դատելով այն բանից, որ ցած նետողները, ըստ լրատվամիրջոցի եղել են «պարսիկներ» (ադրբ. farslar), ապա հավանական է, որ ցած նետվածներն էլ լինեն Ատրպատականի այն «ազգայնականներից», որոնք, լինելով իրանցի, այնուամենայնիվ ծառայում են Բաքվին:

Թաբրիզ քաղաքը ներկայացնող «Տրակտորսազի»-ն իր ֆանակումբով հանդերձ վերջին տարիներին դարձել է հակաիրանական քարոզի միջոց: Ոչ մեկ անգամ է եղել, երբ այս ակումբի երկրպագուները փորձել են մարզադաշտ մտցնել հակաիրանական բովանդակությամբ պաստառներ, որոնցից մեկն էլ սա է` Azərbaycan bir olsun, paytaxtı Təbriz olsun! (Ադրբեջանը թող միավորվի, մայրաքաղաքն էլ թող Թաբրիզը լինի):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել