Կորցրած դիրքերի մասին հանրության ՛՛փոքր շրջանակներում՛՛ վաղուց շրջանառվող և քննարկվող տվյալների մասին բարձրաձայնվեց: Երևի Ժիրայր Սեֆիլյանի կողմից ձևակերպված ՛՛յոթ միլիոն քառակուսի մետր՛՛ը պետք է հրապարակ իջներ՝ հանրային իմացության իրավունքը փոքր ինչ հստակեցնելու համար: Պարզվեց, որ հանրությունն այդ իրավունքը չուներ: Որպեսզի հանրությունը ադրբեջանական տեղեկությունները փորփրելու, մտքի մեջ հնարավոր կեղծիքը հանելուց հետո դատողություններ անելու փորձեր չանի, գուցե արժե՞ վստահել հնարավորինս ճիշտ տեղեկացված լինելու նրա իրավունքին: Պատերազմ է, որի ժամանակ նաև դիրքեր են գրավվում, նույնիսկ՝ բնակավայրեր: Կողմերից յուրաքանչյուրը ի՛ր դիքերի և ի՛ր բնակավայրերի համար է պայքարում և ցավում: Ցավոտ տեղեկությունները ոչ միայն խոր հիասթափություններ են, այլև հանրային ռեսուրսների մոբիլիզացիա, որը պիտի արվի ժամանակին: Հիմա հարցը,-ի՞նչ անի հանրությունը, որպեսզի կարողանա հավատալ ՊՆի ընթացիկ տեղեկություններին: Ուղղակի հավատա՞: Առաջիկայում հավատա՞, որ երբ Արծրուն Հովհաննիսյանն ասում է մեկ դիրքի կորուստ՝ դա հինգ դիրք չէ, և երբ ասում է երեք դիրքի նվաճում՝ դա մեկ դիրք չէ: Հավատա առանց ՛՛բայց՛՛երի՞: Վստա՞հ եք, որ հանրային հավատը ՊՆ-ի կողմից կառավարվող կատեգորիա է: Նույնն է պարագան ՛՛քաղացիակն օգնության՛՛, ՛՛հերոսացումների՛՛, ՛՛նվաստացումների՛՛ պարագայում: Հավատա՞նք լիսկաների, զարզանդների նորօրյա հերոսացումներին: Նվաճե՞լ է ՊՆ-ն հանրային հավատը, ազնի՞վ է եղել հանրության հետ, թե՞ հանրային հավատի ռեսուրսը շահագործելու տակտիկական ծրագրերը ՊՆի մարտավարությունն է:
Կից նյութն՝ այստեղ