Սպասում եմ, որ մեր չքնաղ Իվետան այսօր բեմի վրա ակնկրկնելի, էմոցիոնալ ու բոմբ կատարում ունենա: Ես սպասում եմ առաջին տեղին ու Իվետայի շանսերը շատ բարձր եմ գնահատում /և ոչ միայն ես/: Ջամալան վատը չէ, թվում է թե Իվետայից առաջ է դիտումներով, բայց հաշվի առնենք, որ նրա բավական քաղաքականացված երգը գնահատվում է միայն այդպիսի բաները կարեւորող աուդիտորիայի կողմից, ինչը Եվրոպայում այնքան էլ մեծ չէ: Իվան իր երգով կատարյալ պոզիտիվ է` հրաբուխ բառիս բուն իմաստով: Ռուսաստանի Սերգեյը ավելի շատ տեխնիկապես /անգամ երգեցողությունը եւ ոչ միայն ներկայացումը/ է կատարյալ, քան էմոցիոնալ առումներով: Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ վրադիր: Ամփոփեմ. Ջամալն ավելի շատ տանելու է քաղքականացված ազգային պատվիրակությունների ու ժյուրի բարձր գնահատականներ, ավելի քիչ` sms ձայներ: Սերգեյը հակառակը: Իսկ մեր IvaLaDiva-ն սոլիդ ձայներ ստանալու երկու մակարդակներում: Հայաստան, պատրաստվիր Եվրատեսիլինի: Իմ զգաղողություններին կարող է խանգարել այնպիսի ֆորս-մաժոր, ինչպիսին մեր Արցախի դրոշն է: Ինչպես միշտ արցախյան գործոնն անկանախատեսելի է: :))))
Հ.Գ. 1. Աստծո հաջողությամբ որ հաղթենք, կասենք, որ ստադիոնը Ստեփանակերտում կամ էլ Թալիշում ենք սարքում: #Armenia #Artsakh#Eurovision
2. My 12 points go to UK!!! you are not alone.