Panorama.am-ը գրում է.

Այսօր  ՀՀ Զինված ուժերի իրային ծառայության կենտրոնական բազայում ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության պետ գնդապետ Նորայր Յոլչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց զինված ուժերին համազգեստով և այլ անհրաժեշտ պարագաներով  ապահովելու կարգը:

Նա նշեց, որ բազան զորամասերին անհրաժեշտ իրային միջոցները մատակարարում է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող հատուկ կառույցի և ռազմաբժշկական մարմինների կողմից համապատասխան փորձաքննություն անցնելուց հետո, երբ պարզվում է, որ համազգեստի բաղադրությունն ու որակը համապատասխանում են պահանջվող չափանիշներին:

«Տարին  մեկ անգամ մենք Պաշտպանության նախարարությունում զորամասերի համապատասխան ներկայացուցիչների հետ անցկացնում ենք կոնֆերանսներ, որը նպատակ ունի բացահայտել իրային սպասարկման հետ կապված բոլոր խնդիրները և մշակել դրանց համար օպերատիվ լուծումներ: Ընդհանուր առմամբ՝ մենք ունենք 26-ից  ավել մատակարարներ, որոնց իննսուն տոկոսը տեղական ընկերություններ են: Միայն համազգեստի հարցում համագործակցում ենք 8 կարող ընկերությունների հետ»,-լրագրողների հետ զրույցում նշեց գնդապետ Յոլչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել