Araratnews.am-ը գրում է.
«Ռեալը» չի կորցրել չեմպիոն դառնալու հույսը, Championat.com-ի Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Այժմ «Ռեալը» մեկ միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային», որը վերջին տուրում հյուրընկալվելու է «Գրանադային»:
«Մենք հավատում ենք, որ «Ռեալը» կարող է չեմպիոն դառնալ: Ինչո՞ւ պետք է չհավատանք: Իմ թիմը 11 անընդմեջ հաղթանակ է տոնել և 1 միավորով է զիջում «Բարսելոնային»: «Դեպորտիվոյի» հետ խաղի նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել, պարտավոր ենք 3 միավոր վաստակել, իսկ հետո ամեն ինչ կանենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու համար»,- ասել է Զիդանը:
Նշենք, որ «Դեպորտիվո»-«Ռեալ» և «Գրանադա»-«Բարսելոնա» հանդիպումները տեղի են ունենալու այսօր`մայիսի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:



