Աչքովս վաղուց են ընկնում պնդումներ որ եթե մեր պաշտոնյաները տներ/անշարժ գույք ունենային սահմանին Արցախի/Հայաստանի այդ բնակավայրերի պաշտպանությունը ավելի լավ կիրականացվեր... կարծում եմ դա դեմոգոգիա է, քանի որ
- նախ պաշտոնյաի այն տեսակը որին մտքում են պահում նման պնդումների հեղինակները սովոր են ջրի բերած ջրի տարած վիճակին քանի որ պահի տակ հարստացել են ոչ ազնիվ ճանապարհներով, հակառակ դեպքում հասարակ հայաստանցիներ են և որևէ մակրո մակարդակի ազդեցություն ունենալ չեն կարող
- ենթադրվում է երևի որ նման անձանց թիկնազորն է զինված դիմադրություն ցույց տալու... դա արդյունավետ չէ, իրատեսական չէ և երկրում ԶՈՒ բացի այլ ռազմականացված և զինված խմբերի առկայություն է լեգիտիմացնում ...
- անուղակի փոխվում է բանակի առաքելությունը ` պետական սահմանի անառիկությունը և բնակչության խաղաղությունը ստորադասվում է անհատի գույքի պաշտպանությանը .... ու տենց
Պաշտոնյաից պետք է պահանջել ոչ թե տուն ունենալ Բարեկամավանում կամ Մատաղիսում այլ լինել արդյունավետ վարչարար և ազնիվ քաղաքացի ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել