Այսօր հեռահար հրետանին աշխատում է, Թալիշի վրա կրակում էր հենց հեռահար հրետանին, այսօր ես ֆիքսել եմ տասնյակ գյուղեր, շատ լավ գյուղեր հակառակորդի, որ տարհանված են, դա կրկնում եմ, չի նշանակում , որ էդ գյուղերը մեր տրամադրության տակ են, կամ որ էդ գյուղերում էլ ադրբեջանցիներ չեն ապրելու: Ռազմական ակտիվ գործողությունները չեն դադարել, ըստ այդմ խաղաղ բնակչության տարհանումը տվյալ զինատեսակների օգտագործման պարագայում ճիշտ ու անխուսափելի որոշում է: Մտահոգները թող գնան գյուղ բավականին ազատ տներ կան, թող գնան իրենց օրինակով ապացուցեն, որ չի կարելի հեռանալ, հա չմոռանան թող իրենց երեխաներին ու կանանց հետները տանել: Չի կարելի, էս տաք տներից ասել որ ինչու են մարդիկ լքել տները որոնք ռմբակոծվում են: Հատուկ են ուզում մարդիկ անձնավորել իբր թե Սեֆիլյան անձի և նրան չսիրողների հարց է էստեղ, անձերի մասին չի այլ մտածելակերպի: Սեֆիլյանը լինելով ժամանակին զորամասի հրամանատար շատ լավ գիտի ինչի մասին է խոսքը և եթե նա այսօր արտահայտվում է այլ կերպ դա իր անձնական կարծիքն է որի հետ ես համաձայն չեմ և դա էլ իմ իրավունքն է: Ոչ մեկից վախենում եմ ոչ էլ մեկից խուսափում որ նամյոկներով խոսեմ, դա իմ ստիլը չի, այսօր առիթավորվել է մի հոծ զանգված նույն Սեֆիլյանի ասածից ու հենց էդ զանգվածի մասին եմ ես խոսում ոչ թե անձի: Այդ զանգվածը պատերազմի օրերին մկան ծակն էր մտել էդ հաստատ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: