Հայ ընտանիքում պետք է քննարկում և երկխոսություն լինի. հոգեբանLife.panorama.am-ը գրում է.

Ընտանիքի միաջազգային օրը սկսել են նշել 1993  թվականից և այս ժամանակից սկսած ընտանիքի մոդելը բավականին փոխվել է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Ըստ նրա՝ թե բովանդակության, թե ձևավորման առումով բավականին փոփոխություններ են նկատելի, ինչի վրա իր ազդեցությունն է ունեցել արտագնա աշխատանքի մեկնելը. «Դրանից սկսեց տուժել ընտանիքի սեռական առողջությունը, նվազեց ծնելիությունը, սկսեցին «ներկրվել» սեռավարակները, շատացան ամուսնալուծությունները»:

Մասնագետի խոսքով՝ բովանդակային առումով այդքան էլ ուրախալի պատկեր չկա և մտահոգվելու խնդիրներն են շատացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել