Panorama.am-ը գրում է.

Ընտանիքը հայերի պատմության մեջ ունի առանցքային դեր. այն եղել է  գոյատևման հիմք: Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը ընդգծեց, որ հայրազուրկ ընտանիքները բավականին ռիսկային են. «Այսօր ընտանիքները բավական լուրջ տնտեսական խնդիրների ունեն: Ամեն երրորդ ընտանիքի հայրը ընտանիքից դուրս է, դա նշանակում է մի քանի հարյուր հազար երեխա մեծանում, դաստիրականվում են առանց հոր, ում դերակատարությունը շատ կարևոր է և հոգևոր, և վարքային, և սեռական դաստիարակության համար»:

Ադիբեկյանի խոսքով՝ եվրոպական ստանդարտներին հետևելը բերում է ընտանիքի քանդման. «Ընտանիքիը պետք է կարողանանք դիտել որպես կին և տղամարդ միություն, որը կարող է նոր սերունդ ունենալ: Միասեռ ընտանիքները հայ մշակույթի համար արտառոց են: Մենք պետք է ընտանիքին նայենք մեր ավանդական տեսանկյունից»:

Նա ընտանիքի կարևորագույն խնդիրներից առանձնացրեց նաև գործազրկությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել