168.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան ու ընդգրկվել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
Բունդեսլիգայի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքներով` Մխիթարյանը ստացել է ձայների 57 տոկոսը և առաջ անցել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշատպան Կինգսլի Կոմանից: Վերջինս ստացել է ձայների 29 տոկոսը: Լևերկուզենի «Բայեր»-ի աջ կիսապաշտպան Քարիմ Բելարաբին հավաքել է ձայների 10 տոկոսը, իսկ «Մայնց»-ի կիսապաշտպան Ջայրո Սամպերիոն` 3 տոկոսը:
Ընթացիկ մրցաշրջանում 51 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 31 գոլային փոխանցման հեղինակ և խփել 23 գոլ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/14/636619.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել