Lurer.com-ը գրում է.

Ուկրաինան ՄԱԿ-ում Միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն սկսել Դոնբասում զանգվածային սպանությունների կապակցությամբ, հայտնում է Lenta.ru-ն:

Ուկրաինական պատվիրակությունը այդ հանցագործությունները կատարելու մեջ մեղադրել է Ռուսաստանին, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներին:

«Ուկրաինայի ներսում և շուրջը ձևավորված ներկա բարդ իրավիճակի լույսի ներքո մենք լիովին ընդունում ենք Միջազգային քրեական դատարանի գլոբալ իրավասության և օրինականության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է դիվանագետի հայտարարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել