Tert.am-ը գրում է.

Գեներալ Լորի Ռոբինսոնը գլխավորել է Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD) և ԱՄՆ զինված ուժերի հյուսիսային հրամանատարությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

57-ամյա Ռոբինսոնի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման, իսկ հետագայում հաստատել էր Սենատը:

Նոր պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը կայացել է Փեթերսոն ավիաբազայում՝ Կոլորադոյում:

«Որպես զինվորական առաջնորդ՝ ես երբեք չեմ մոռանա իմ հսկայական պատասխանատվությունը` պաշտպանել մեր հողերը, մեր մարդկանց, ազգային ուժը և սերն ազատության հանդեպ»,- հայտարարել է Ռոբինսոնը:

Նախքան իր նշանակումը նա ղեկավարել է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերը, նրա հրամանատարության տակ եղել է ավելի քան 46.000 մարդ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Գուամ կղզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել