Panorama.am-ը գրում է.

2015թ. ՀՀ-ում գործել է տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման 9 կազմակերպություն, որից 5-ը` պետական (3-ը` Երևանում, 1-ական`  Գեղարքունիքի և Շիրակի մարզերում), 4-ը` ոչ պետական (2-ը` Լոռու մարզում, 1-ական` Կոտայքի և Սյունիքի մարզերում): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 25 217.3 քառ. մ, որի 84.2%-ը (21 227.5 քառ. մ) բաժին է ընկել պետական կազմակերպություններին: Պետական 3 և ոչ պետական 2 կազմակերպություններ ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է, համապատասխանաբար` 2 540.3 քառ. մ և 182.0 քառ. մ:

Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման պետական և ոչ պետական կազմա- կերպությունների շենքերը նախատեսված են եղել, համապատասխանաբար` 1 380 և 183 խնամյալների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել