Panorama.am-ը գրում է.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հետայսու չեմ մեկնաբանելու նման խոսակցությունները, որովհետև մի իրավիճակում, երբ մարտական գործողությունները այս կամ այն ձևաչափով դեռ շարունակվում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ որոշակի գործողություններ կարող են լինել, նման մանրուքների քննարկումը կարող է լրջորեն վտանգել գործողությունները»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները առաջնագծում հայկական կողմի դիրքային կորուստների մասին:

«Անցած քսան տարիների ընթացքում այս տիպի դիրքային փոփոխություններ բազմիցս տեղի են ունեցել, բայց ոչ մի անգամ չեն մեկնաբանվել, հիմա էլ է սխալ մեկնաբանելը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ենք կորցրել և այլն, ապա պետք է ասեմ, որ կորցնել բառն այստեղ տեղին չէ. Դա դիրքային փոփոխություն է, և հասկանալի է, որ կարող է շարունակվել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Մասնավորապես անդրադառնալով հայկական դիրքերի կորստի մասին լրագրող Թաթուլ Հակոբյանի  հրապարակմանը, ՊՆ խոսնակը  նշեց, որ այնտեղ օգտագործված են տերմիններ, որոնք չի կարելի կիրառել:

«Հեղինակը  նշել է հենակետեր, բայց հարավային ուղղությամբ միայն մեկ հենակետ կա: Եթե խոսքը վերաբերում է ջոկային դիրքերի մասին,ապա նրա  տեղեկությունները մի քիչ մոտ են իրականությանը: Ավելին, եթե մի կողմ դնենք տերմինաբանական անճշտությունները, ապա նրա հաղորդած տեղեկություններն ավելի մոտ են իրականությանը, քան մինչ այս տարածված տեղեկությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել