Ներկայացնում ենք գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ հարցազրույցից մի հատված: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
  

-Հանրային, քաղաքական քննարկումների հիմնական թեմաներից մեկը թուրքական ապրանքների ներկրման արգելումն է:
  

-Միանգամից ուզում եմ ասել, որ թուրքական արտադրանքի ներկրման սահմանափակումը գյուղատնտեսության ոլորտի վրա էական որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Դրա ծավալները նույնիսկ տոկոսով հնարավոր չէ արտահայտել:
  

Ձմռան ամիսներին ջերմատնային արտադրանքի, մասնավորապես լոլիկի, վարունգի նկատմամբ մեծանում է պահանջարկը, որը ինչ-որ տեղ բավարարվում է հիմնականում Թուրքիայից, մասամբ՝ Իրանից ներկրումների հաշվին: Ճիշտ է, ներմուծված բանջարեղենն իր որակական, համային հատկանիշներով զգալիորեն զիջում է տեղականին: Համոզված եմ, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում ընդհանրապես դրսից նույնիսկ ձմռան ամիսներին ներմուծման անհրաժեշտություն չի առաջանա:
 

Ի դեպ, թուրքական արտադրանքը ավելի էժան է, քան տեղականը, սակայն մեծածավալ արտադրության պայմաններում անկասկած կդիտվի տեղականի լուրջ գնանկում:
  

Որոշ թունաքիմիկատներ և սերմացուներ նույնպես ներմուծվում են Թուրքիայից: Բայց մեր շուկան բավականաչափ ընդարձակ է, ընդգրկուն, և թունաքիմիկատներ ներկրվում են ինչպես եվրոպական շատ ճանաչված, այնպես էլ չինական մի շարք ընկերություններից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից, որոնք ամբողջությամբ բավարարում են մեր պահանջարկը: Այնպես որ թուրքական այդ մի քանի անվանում թունաքիմիկատների արգելափակումը նույնպես բոլորովին որևէ խնդիր չի կարող առաջացնել:
  

Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսական մշակաբույսերի որոշ տեսակների սերմացուներին»,–փոխանցում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել